«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը պատերազմի օրերին չի հանդիպել Արցախի նախագահի հետ

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը պատերազմի օրերին չի հանդիպել Արցախի նախագահի հետ
17.02.2021 | 14:46

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը արցախյան պատերազմի օրերին չի հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

«Առաջին օրը Բակո Սահակյանն ասաց, որ Արցախի նախագահը Ստեփանակերտում չէ, դիրքերում է, երկրորդ օրվա վերջին ինձ ասաց, որ նա չի կարող ընդունել Ձեզ՝ հայտնի պատճառներով: Ես ընդամենը երկու նպատակ ունեի. Արայիկ Հարությունյանին բացատրել, որ այս պատերազմը գնում է դեպի պարտություն ու պետք է բոլոր ջանքերը գործադրել պատերազմը կանգնեցնելու համար և երկրորդ, նրան հարցնել, թե ինչով կարող եմ ես օժանդակել Արցախին, բանակին, տնտեսությանը և այլն: Ես պատրաստ էի ցանկացած աշխատանք կատարելու, բայց երբ մարդը չընդունեց, ցանկացած սեփական նախաձեռնություն կվերագրվեր որպես դավադրություն, դրա համար իմաստ չտեսա մնալ Ստեփանակերտում, վերադարձա Երևան», - «Արմնյուզին» հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 5955

Մեկնաբանություններ